Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մոր ցածր ինքնագնահատականն ազդում է երեխայի հոգեբանության վրա

Մոր ցածր ինքնագնահատականն ազդում է երեխայի հոգեբանության վրա
10.09.2013 | 11:55

Գիտնականներն ապացուցել են, որ մոր ցածր ինքնագնահատականն ազդում է երեխայի հոգեբանական և հուզական ֆոնի վրա: Սոցիալական տարբեր գործոնների ազդեցությամբ, արգանդում գտնվող պտղի զարգացման վրա ուսումնասիրություններ անցկացվել են քսաներորդ դարի սկզբից: Պարզվել է, որ երեխայի հոգեբանության վրա իր ազդեցությունն է թողնում և՛ ընտանիքի ֆինանսական վիճակը, և՛ ծնողների սոցիալական կարգավիճակը: Այլ կերպ ասած` մոր և հոր կրթական մակարդակը և նույնիսկ նրանց աշխատավարձի չափը ուղղակիորեն ազդում են երեխայի հոգեկան կարողությունների, նրա առողջության և բնավորության վրա:

Վերջերս, ամերիկացի գիտնականներին հաջողվել է ուսումնասիրել ավելի նուրբ հարաբերություններ: Նրանք ապացուցել են, որ երեխայի հոգեբանական և էմոցիոնալ բնութագիրը կախված է սուբյեկտիվ գործոններից, ինչպիսիք են մոր ինքնագնահատականը: Հետազոտողները նշում են, որ այն երեխաների թքի մեջ, որոնց ծնողները տառապել են ցածր ինքնագնահատականից, հորմոնալ սթրեսի ինդեքսը ավելի բարձր է, քան նորմալ մարդկանց մոտ: Միևնույն ժամանակ, ուղեղի կառույցը, որը պատասխանատու է հիշողության և սթրեսի հաղթահարման համար, կրճատված է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ